«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ պարադոքսալ՝ Հայաստանում նախարար դառնալն այլևս «հաճելի ու օգտակար» չի համարվում, ոչ ոք չի ցանկանում կամիկաձե դառնալ՝ «կոպեկ» չաշխատել, սակայն կրել մեծ լուծ ու պատասխանատվություն։ Պարզվում է՝ ոչ միայն ՊԵԿ նոր ղեկավարն է դժկամությամբ «եկել» պաշտոնավարման, որովհետև մինչ այժմ ինքն էր նեղվում ՊԵԿ-ի պահանջած կանխավճարներից, իսկ հիմա ինքը պետք է կանխավճար պահանջի:

Եղել են անգամ դեպքեր, երբ առաջարկը մերժվել է։ Մեր տեղեկություններով՝ քաղաքաշինության կոմիտեի ստեղծումն ուշացավ, որովհետև առաջարկ էր եղել «էլիտ գրուպի» ղեկավար, երևանյան էլիտար շինարարության «հայր», ֆիզմաթգիտությունների թեկնածու Արմեն Մկոյանին՝ ղեկավարելու այդ կոմիտեն, սակայն վերջինս մերժել էր՝ գտնելով, որ իր տեղը չէ։ Ստիպված՝ ընտրությունը կրկին կանգ է առել Նարեկ Սարգսյանի վրա։ Նույնը և գյուղնախարարի դեպքում, սկզբում բոլորովին այլ թեկնածու է քննարկվել, որը մերժել է, ստիպված՝ կանգնել են Առաքելյանի թեկնածության վրա»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: