Ամերիկյան առաջատար թերեթրից մեկը՝ «The Nation»-ն անդրադարձել է հայոց ցեղասպանության մասին պատմող «Երդում» ֆիլմին: Ներկայացնելով 20-րդ դարի առաջին կեսի ողբերգական իրադարձությունները՝ հոդվածի հեղինակ Պիետրո Ա. Շաքարյանը մեջբերել է  Լյուիս Էյնշտեյնի՝ 1920թ. The Nation ամսագրում հրապարակված նյութից մի հատված. «Հայերից առավել ոչ ոք չի տանջվել թուրքական կառավարության իրականացրած սպանությունների դիվային քաղաքականության հետևանքով»:

Հեղինակը ընդգծել է, որ ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարահանելը այնքան էլ դյուրին գործ չէ, սակայն այս մեկը երբևէ ստեղծված լավագույն ֆիլմն է այս թեմայով՝ հզոր դերասանական կազմով, հիանալի ռեժիսուրայով ու ճշմարտացի սյուժեով հանդերձ:

Ամփոփելով հեղինակը վստահություն է հայտնել, որ ֆիլմը դիտելուց հետո շատ հայեր պարզապես կասեն՝ ապրե՛ք:

Այս հոդվածին է անդրադարձել նաև Սերժ Թանկյանը, գկատարելով հետևյալ գրառումը՝ «Կատարյալ հոդված էր «Խոստում» ֆիլմի և Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ: The Nation-ն իմ ամենասիրած թերթերից մեկն է»: