Հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովին միակ երկիրը որը ներկայացված էր վարչապետի մակարդակով՝Ղազախստանն էր...Հայաստան ժամանելուց երեք օր առաջ Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրեց,որ Նուրսուլթան Նազարբաևը չեղյալ է հայտարարել իր այցը Ադրբեջան՝վատառողջ լինելու պատճառով...Երևան ժամանելուց մեկ օր առաջ էլ չեղարկվեց նաև հայաստանյան այցը...Պարզվեց,Նազարբաևը տառապում է հարբուխից...

Ի սկզբանե ես կասկածել եմ,որ Ադրբեջանի միջինասիական գործընկեր Նազարբաևը հիվանդ է եղել...Ավելի շատ նա տառապում է "ՀԱՅԲՈՒԽՈՎ",քան՝հարբուխով...Կարևորը նրա համար Երևանում չհայտնվել էր...Շատերը հույս ունեին,որ մեր ՀԱՊԿ "դաշնակից" Նազարբաևն իրոք հիվանդ է և դրա պատճառով է բացակայում գագաթաժողովին...Նույնիսկ ՀՀ նախագաը ՀԱՊԿ երկրների նախագահների հանդիպման ժամանակ առողջություն ցանկացավ Լևոն Միրզոյանի կողմից "ստեղծված" Ղազախստանի հանրապետության նախագահին...Սակայն շատ շուտով Նազարբաևի ՍՈՒՏ հիվանդությունը բացահայտվեց...

Հոկտեմբերի 15-ին,այսինք ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովից մի քանի ժամ անց,Ղազախստանի նախագահին բավական կայտառ տեսքով ֆիքսել են տեղի ԶԼՄ-ները..."Фергана.ру" կայքը տեղեկացնում է,որ այդ օրը "հիվանդ" Նազարբաևը հանդիպել է Աստանայի քաղաքապետ Ասեթ Իսեքեշիևի և երկրի Գլխավոր դատախազ Ժաքիպ Ասանովի հետ...Այսինքն,Նազարբաևն ի վիճակի է հանդիպել իրեն ենթակաների հետ,սակայն չէր կարող հանդիպել Սարգսյանի,Պուտինի և ՀԱՊԿ պետությունների այլ նախագահների հետ...

Իմ կողմից կցանկանամ,որ Ղազախստանի առաջնորդը,որը համատեղությամբ Ադրբեջանի նախագահի մամլո խոսնակն է, երբևէ Հայաստան չժամանի և Երևան այցելելուց առաջ միշտ վարակվի ՀԱՅախտով,ՀԱՅբուխով և այլ հայածին հիվանդություններով...

Հ.Գ.Ղազախստանի բռնապետին մեր իշխանությունները պետք է պատասխանեն համարժեք...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: