ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ՝ Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։

Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, նշված է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 8-ի ՆՀ-1091-Ն հրամանագրի 2-րդ կետը՝ Զարմինե Զեյթունցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար»։