ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:

Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որ հոկտեմբերի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վանաձոր-Ստեփանավան, Սոթք-Քարվաճառ, Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կմ-ը (Չայնիի հատված), Սիսիան-Գորիս, Վայք-Սարավան (Զանգերի հատված) ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները, Դիլիջանի ոլորանները, Պուշկինի և Վարդենյաց լեռնանցքները:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, տեղում է ձյուն իրականացվում են մաքրման աշխատանքներ: