«Հրապարակ» թերթը գրում է.

«Պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական խնդիրները կրկին սրվել են։ Մեր տեղեկություններով, Սարոյանը դարձյալ մեկնել է Երուսաղեմ, որտեղ ոտքերի բուժման երկարատև կուրս է անցնում։

Ի դեպ, ԱԺ արտահերթ նստաշրջանին հայտնի եռյակը, որին մշտապես մեծ շքախումբ է ուղեկցում դահլիճ, չկա, Սարոյանը երկրում չէ, Մհեր Սեդրակյանը, որը բոյկոտել էր նաև նախորդ քառօրյան, նեղացած է իշխանություններից՝ իր տանը դիմակներով անձանց կողմից անսպասելի խուզարկության պատճառով, այս արտահերթին էլ չի գալիս։

Միայն Մանվել Գրիգորյանն է ներկայանում-գրանցվում ու արագ հեռանում խորհրդարանից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: