Ամանորն արդեն մոտենում է: Շուտով կսկսվի նախատոնական իրարանցում: Մենք կշտապենք խանութներ, կզարդարենք տոնածառ , տուն, շքամուտք: Ու մեզ շատ մոտ կանգնած տասնյակ բալիկներ ուղղակի կհետևեն մեզ` մտովի պատկերացնելով սեփական տոնը, որը, ցավոք, չեն կարող կազմակերպել: Նրանցից շատերն անգամ կոնֆետ ուտելու հնարավորություն չունեն:

Ըստ այդմ, «Սիսիանի հելսինկյան ակումբ» ՀԿ-ի Միասին ենք բարեգործական ծրագրի կամավորները որոշեցին այս տարի ևս անմոռանալի երջանիկ ակնթարթներ պարգևել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող անապահով ընտանիքների և ապրիլյան պատերազմում զոհված հերոսների բալիկներին: Նախագծի աջակիցներն են YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) և Yelaket.am լրատվական կայքերը:

Մենք արդեն բազմաթիվ նամակներ ենք ստացել այդ բալիկներից` ուղղված Ձմեռ Պապիկին / կցված է ստորև/:

Կարդալով յուրաքանչյուր նամակը՝ հասկանում ես, թե ինչքան քիչ բան է պակասում այս բալիկներին երջանիկ լինելու համար:

Եկեք անկատար չթողնենք նրանց երազանքներն ու արդարացնենք Ամանորյա սպասումները: Միացեք մեր խմբին: Դարձեք այս բալիկների Ձմեռ Պապիկը:
Միանալ ցանկացողները կարող են զանգահարել 091614821 հեռախոսահամարին:
Փոխանցումներ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարին` նպատակ բաժնում նշելով «Ուրախ Ամանոր» անվանումը`

հ/հ 001040278002 HSBC բանկ, ստացող՝ Լիլիթ Հակոբյան

Արտասահմանից փոխանցումներ կարող եք կատարել /Lilit Hakobyan/ անունով: