«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրենքով գող Զապի հետ կապված վերջին շրջանի դժվարությունները կապ ունեն «Սասնա ծռերի» ազատազրկման վայրերում գտնվող անդամների հետ:

Զապը համարվում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդը» գողական աշխարհում ու հենց նրա հրահանգով է Զապն արգելել «Սասնա ծռերի» տղերքին դատապարտյալների հիվանդանոցում սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել:

Այս մասին տեղեկացել են օրենքով գողերը, և իմանալով, որ Զապն Արշակի հրահանգով այսպիսի որոշումներ է իջեցրել, գողական աշխարհի մի մասը այժմ Զապին գող չի ճանաչում:

Նշենք, որ Զապը ոստիկանապետի թիկնազորի պետից կախված է այն պատճառով, որ Չեխիայում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում, ու եթե Երևանը արտահանձնի նրան, նա ցմահ ազատազրկման կենթարկվի Չեխիայում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: