«Հրապարակ» թերթը գրում է.

«Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մեր հարցին, թե դպրոցի տնօրենը, որն իր աղջկան ընդունել է ուսուցիչ, ինչպե՞ս հասկանա վարչապետի հանձնարարականը՝ դպրոցներում ազգակցական կապերը բացառելու մասին, երբ նույն վարչապետի փեսան այսօր աշխատում է Կարեն Կարապետյանի ենթակայության ներքո, ասաց. «Կարեն Կարապետյանի փեսան փոխնախարար եղել է այն ժամանակ, երբ որ Կարապետյանը ՀՀ-ում չի եղել ընդհանրապես: Շատ արժանավոր, շատ բանիմաց երիտասարդ է և աշխատում է շատ ավելի վաղուց»:

Իսկ եթե էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը չլիներ ԱԱԾ պետի տեղակալի որդին և վարչապետի փեսան, կառավարությունը նրա տեղը կիմանա՞ր։ «Կարծում եմ, որ կիմանար»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: