Հոկտեմբերի 21-ին Վրաստանում Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ճանապարհին 37 զինվորների տեղափոխող «Կամազ» է շրջվել, ինչի հետևանքով մահացել է մեկ ազգությամբ հայ զինվոր, մի քանի հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Ինչպես տեղեկանում ենք տարբեր ԶԼՄ-ներից, մեքենայի մեջ գտնվել է 37 զինծառայող, որոնցից բոլորն էլ ստացել են վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց:

Մահացածը 1996 թվականին ծնված Հակոբ Սամվելի Մալխասյանն է: Նա տասն օրից զորացրվելու էր: