Օրերս 22-ամյա Լևոն Սահակյանին սպանելու մեջ մեղադրվող «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության փորձ է կատարել: 

Ըստ տեղեկությունների, երբ Վահան Ղազարյանը լսել է երիտասարդի մահվան լուրը, ծանր հոգեբանական վիճակի մեջ է հայտնվել, քանի որ ինքը սպանելու մտադրություն չի ունեցել: Նա ինքնասպանության փորձ է կատարել ամրակ կուլ տալու միջոցով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի և Լևոն Սահակյանի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչ արդյունքում Լևոնը սրտի ու թոքի շրջանում վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ և 2 օր անց մահացել էր: