«Ժամանակ» թերթը գրում է.

«ԲՀԿ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այսօր Երևանում մեկնարկող «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» միջազգային ցուցահանդեսի և «Երևանյան բիզնես ֆորումի» ժամանակ, ըստ ամենայնի, կպատասխանի նաօրեին իր տան մոտ իր քաղաքականություն վերադարձը պահանջող ԲՀԿ-ականներին՝ վերադառնալո՞ւ է, թե ոչ:

Մեր տեղեկություններով, Ծառուկյանը վերադառնալու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել, ինչի մասին նա կակնարկի իր այսօրվա խոսքում, ինչը նշանակում է, որ նա չի բացառում, որ կվերադառնա քաղաքականություն:

Գագիկ Ծառուկյանը կուսակցությունը վերստին գլխավորելու վերաբերյալ կհայտարարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպասվող շրջադարձային ներքաղաքական մի քանի իրադարձություններից հետո»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: