Մոսկովյան բնակարանում սպանված՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցներ, Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսրայելյանի և մյուս սպանվածի՝ Ճուտ մականվամբ Էդուարդ Նշանյանի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ՌԴ իրավապահները որոնում են 3-րդ անձին, ում տվյալները նրանց հայտնի է։

Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների՝ ռուսական կողմն ունի արդեն ապացույցներ, որ սպանվածները 3-րդ անձի հետ ավազակային հարձակում են կատարել, որից հետո պարզվել է, որ Ա. Իսրայելյանն ու Է. Նշանյանը հայտնաբերվել են սպանված, իսկ 3-րդ անձը դիմել է փախուստի։ Ռուս իրավապահները հայտնաբերել են դիմակներ, գործիքներ՝ այդ խմբի կողմից վարձակալած բնակարանում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը, հնարավոր է, կատարած լինի 3-րդ անձը, ով իր հետ է տարել ավազակային հարձակմամբ գողացած 12 մլն ռուբլին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։