«Շատ ավելի լավ է լինել սիրո, բարության, ներողամտության կրող, քան զոռբայության, նենգության կրող: Երկրորդ՝ որտեղ կա սեր, բարություն, ներողամտություն, ես այնտեղ եմ, որտեղ կա նենգություն, զոռբայություն, բիրտություն, ես դրան դեմ եմ: Մենք թատրոնի ու կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Անցյալում են նենգության ու չարության սահմանները, հույսով եմ, որ ապագան կլինի սիրո և ներողամտության»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

Նա նաև նշել է. «Էլի մենք կրկեսի ու թատրոնի վերածելու հայրենիք չունենք: Մենք պիտակավորել ենք երևույթները, ոչ թե անձերը: Մենք գնահատական հնչեցրել ենք բացառապես երևույթներին»: