«Ոչ ոք ինձ պաշտոնանկ չի արել». հայտարարեց հոկտեմբերի 27-ի 17-րդ տարելիցի առթիվ Եռաբլուր` սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզման՝ վերջինիս հիշատակին հարգանքի տուրք տալու համար այցելած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Ըստ նրա` իր ազատումը պայմանավորված էր իր առողջական խնդիրներով:

Հարցին, թե նեղացա՞ծ է իր կուսակից հանրապետականներից, Սուրիկ Խաչատրյանը բացասական պատասխան տվեց։