Նորից ու նորից հիշեցնում ենք, վաղը շատ զգույշ կլինեք, մարզեր կերթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով և խիստ անհրաժեշտության դեպքում, սպասվող ձյունը առանձին հատվածներում շատ ինտենսիվ է լինելու, էլ չեմ ասում բուքը, որի ժամանակ տեսանելիությունը կտրուկ նվազում է: Ձյուն կանխատեսվում է Շիրակ, Լոռի, Արագածոտնի լեռներ, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց ձորի լեռներ, Տավուշի և Սյունիքի նախալեռներ հատվածներում:

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից: