Մեր սերիալները հնդկական կինոներին ծալած ունեն։ Հլա մի հատ պատկերացրեք՝ Ամերիկայում ապրող մի կին մահից առաջ իմանում ա, որ քսան տարի առաջ Երևանում ծննդաբերած իր աղջիկը չի մահացել։ Ու էս մասին վերջին շնչում ասում ա իր տղային։ Եվ ահա վերջինս գնում ա Հայաստան ու օդակայանից քաղաք գալիս վրաերթի ա ենթարկվում հենց իր առեղծվածային քրոջ մեքենայով։

Դե սրա կողքին չարազի տեղ կանցնի էն, որ էս նույն սերիալում, մյուս սերիալների պես, մի վաթսուն անգամ թյուրիմացային կամ մխիթարական պաչիկ կամ գրկուկ ա լինում տառացիորեն հենց էն վայրկյանին, երբ կինը կամ ամուսինը ՍԱՏԿԱՑՆՈՂ «զուգադիպությամբ» ներս ա մտնում։ Սենց ապուշ համընկնում ամբողջ սերիալում մի անգամ որ ըլներ, մի կերպ կարելի էր մարսել։ Ա, բայց վաթսուն անգա՞մ...

Հ.Գ. 1. Խնդրում եմ չգրեք՝ «Սերիալը նայելու բան ա՞, որ նայում ես»։
Հ.Գ. 2. Եվ առավել ևս չգրեք՝ serial@ naelu bana vor naiumes...

Հրաչ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: