ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից:

Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվա-կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Հովհաննես Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2016թ. մարտի 9-ից:

Մինչ այդ՝ Հովհաննես Հովհաննիսյանը 1994-1997 թվականը եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տնտեսագիտական գլխավոր վարչության ֆինանսներ և հարկեր վարչությունում առաջատար մասնագետ,

1997-2000թթ.` «Հայագրոապահովագրություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ
2000-2002թթ.` ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության ֆինանսաբյուջետային վարչություն, բաժնի պետ,
2002-2010թթ.` ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության պետ,
2011-2014թթ.` ՀՀ Ազգային ժողովի փորձագետ,
2013–2014թթ.` «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն,
2014-2016թթ.`ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության պետ: