«2017թ-ին սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409 մլրդ դրամ, որը բյուջեի 30,1 %-ն է, և ՀՆԱ-ի՝ 7,6%-ը». 2017 թ.-ի բյուջեի նախագծի քննարկմանը ասել է Ֆինանսների առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

Նա մասնավորապես ասել է. «Ծախսային ծրագրային առանձնահատկությունը, ըստ Ջանջուղազյանի, այն է, որ պետական իշխանության մարմինների համար նախատեսված գումարները կարող են կազմել չնչին մասը: Կիրառվել է նույն մոտեցումը, ինչ պետական իշխանության մյուս մարմինների դեպքում, այսինքն՝ հատկացումները կազմում են այնքան, որ հնարավորություն կտա նախագծված գործառույթները կազմակերպել»:

Առանց ծրագրերի մանրամասներին անդրադառնալու, փոխնախարարը կարևոր թվային ցուցանիշներ ներկայացրեց, մասնավորապես, որ կենսաթոշակների և թոշակների հատկացման համար նախատեսված է 248,4 մլրդ դրամ:

«Այստեղ շեղում կլինի այն տրամաբանությունից, որը դրված է հաշվարկների հիմքում, եթե միջինացված ցուցանիշ հրապարակեմ, բայց հաշվի առնելով կենսաթոշակառուների և թոշակառուների թիվը, որը կազմում է 451 900 մարդ, միջին ցուցանիշը կլինի շուրջ 42 000 դրամ»,- ասաց նա: