«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը երեկ հաստատեց, թե սոցիալական որ խումբն է գազի համար վճարելու ամենաէժան սակագնով՝ խորանարդ մետրը 100 դրամով։ Կարիքավորների այս խումբը ներառում է այն նպաստառու սպառողներին, որոնք «Փարոս» համակարգում են, ունեն 20-ից բարձր միավոր։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեզ հայտնեց, որ որոշումը վերաբերելու է շուրջ 130 հազար ընտանիքի։ Ոչ կարիքավոր խավը՝ այսինքն, սովորական սպառողները, գազը գնելու են 139 դրամով։ Անապահովներին գազն էժան գնով տալու փորձեր նախկինում էլ են եղել․ 2014 թ․, երբ գազը թանկացավ՝ խմ-ի դիմաց հասնելով 156 դրամի, Տիգրան Սարգսյանի կառավարությունը փոխհատուցում սահմանեց անապահովների համար՝ իր վրա վերցնելով 56 դրամը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: