«Հրապարակ» թերթը գրում է.

«Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանին և ավագանու անդամ Ստեփան Աբգարյանին ընտրությունների նախօրեին ծեծի ենթարկած Կարեն Գրիգորյանին և նրա եղբորը՝ Արմանին, ինչպես պարզեցինք, դեպքի առթիվ հարուցված գործի շրջանակներում մեղադրանք չի առաջադրվել:

Հաշվի առնելով Հայաստանում իրականացվող արդարադատության մակարդակն ու այն հանգամանքը, թե ում որդիներն են Գրիգորյան եղբայրները, կարելի է ենթադրել, որ այս գործով ևս բախվելու ենք հերթական ծածկադմփոցին… Արթուր Թումանյանի փաստաբան Արմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում մի քանի ուշագրավ հանգամանք նշեց՝ հարուցված գործի նախաքննության հետ կապված: Մասնավորապես ասաց, որ իր կողմից ներկայացված միջնորդությունից հետո Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը գործով ճանաչվել են տուժող. Թումանյանի վնասվածքները գնահատվել են միջին ծանրության, Աբգարյանինը՝ թեթևի հատկանիշներ չպարունակող:

Վերջիններս մի քանի անգամ հարցաքննվել են, առերեսվել գործով անցնող մյուս անձանց հետ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: