Վարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանը, ով ի նշան բողոքի Կառավարության մոտ երկու անգամ կարել էր բերանը, երեկ` նոյեմբերի 3-ին նորից դիմել է նույն քայլին: 

Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ աշխատել է Սոթքի հանքավայրում, սակայն նրան անարդար կերպով հեռացրել են աշխատանքից, իսկ այժմ ինքն ու իր ընտանիքը գտնվում են սոցիալապես ծանր կացության մեջ: Նրա խոսքով, աշխատանքից իրեն հեռացրել են՝ մեղադրելով ալկոհոլ օգտագործելու մեջ: 

Արմեն Երանոսյանն այս քայլին է դիմում արդեն 3-րդ անգամ է դիմում այս քայլին՝ խոստանալով լուծում չգտնելու դեպքում դիմել նաև առավել ծայրահեղ քայլի: Սակայն նախկին վարչապետն ու կառավարության մյուս անդամները ականջալուր չէին լինում այս մարդու բողոքին: Իսկ ի՞նչ կանի նոր վարչապետը...