2017 թ.-ի պետական բյուջեի նախագծով աշխատավարձերի և թոշակների բարձրացում նախատեսված չէ: Այս մասին Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այնուամենայնիվ հարցրեց՝ հնարավո՞ր է, որ մանկավարժների աշխատավարձերը բարձրանան:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ 2017 թ.-ի բյուջեն փոփոխության ենթակա չէ: Ըստ նրա՝ հաջորդ տարվա բյուջեով կրճատումներ են արվել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում, ուստի այս առումով ֆինանսներ չկան: