Gelandewagen-ի սկանդալային ավտոարշավի մասնակից Մառա Բաղդասարյանը Մոսկվայում ձերբակալվել է: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից, ի սկզբանե ոստիկանության աշխատակիցներն աղջկան վարչական տուգանք էին գրել սխալ կայանելու համար:

Սակայն, փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզվել է, որ Բաղդասարյանը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար 16 չմուծած տուգանք ունի:

Նշենք, որ Մառա Բաղդասարյանը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը, մսի մեծածախ վաճառքով է զբաղվում: