«Անդրադառնալու է բոլոր ճանապարհների վրա։ Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք ունենալ լավ ճանապարհներ, բայց եթե բյուջեում հատկացումները շատ լինեն, շատ կկառուցենք». ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

Պատասխանելով հարցին՝ մասնավորի ներգրավումը «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման գործընթացին արդյոք նշանակո՞ւմ է, որ հետագայում այդ ճանապարհը վճարովի է դառնալու, Մարտիրոսյանը նշեց. «Կարող են լինել հատվածներ, որոնք կդառնան վճարովի: Որտեղ, որ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է այդ հատվածում վճարովի լինել: Հիմնականում, երևի, լինեն թունելային կամ կամրջային մասերը: Բայց դա դեռ քննարկման ընթացքում է»,- ասաց նա: