Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 264-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 215 ձայն։

ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը շնորհավորել է Թրամփին: 

Business Insider պորտալը հաղորդում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետական Դոնալդ Թրամփը։ Թրամփը հաղթել է նաև Ալաբամա, Կենտուկի, Ինդիանա, Տեխաս, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Վայոմինգ, Քանզաս, Օկլահոմա, Թենեսի, Միսիսիպի, Մոնտանա, իսկ Քլինթոնը՝ Վերմոնտ, Նյու Յորք, Իլինոիս, Նյու Ջերսի, Մասաչուսեթս, Մերիլենդ, Ռոդ Այլենդ, Դելավեր նահանգներում։