«Միացյալ Նահանգները կշարունակի ապահովել իր հանձնառությունները մեր բարեկամների հանդեպ, և անշուշտ, մեր հանձնառությունը բարեկամ Հայաստանի հանդեպ մենք կպահպանենք». ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ԱՄՆ դեսպանատանը ընտրություններին նվիրված հավաքույթին:

Ըստ նրա, ԱՄՆ-ի համար կշարունակվի առաջնային խնդիր մնալ աջակցել Հայաստանի կայացմանը՝ որպես անկախ բարեկեցիկ երկիր, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ:

«Մենք կմնանք Հայաստանի համար կայուն, հաստատուն գործընկեր, և կաշխատենք միասին ապահովել բարեկեցիկ ապագան, որին արժանի է հայ ժողովուրդը»,- ասաց նա: