Նոյեմբերի 10-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկանը ոստիկանության Էրեբունու բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ իրենց է մոտեցել մի տղամարդ և հայտնել, որ կայարանի գծերի մոտ՝ վագոն-տնակում, անշարժ ընկած տղամարդ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վագոն-տնակում հայտնաբերել են անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու դիակ:

Արտաքին զննությամբ դիակի շրթունքին առկա էր վերք:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դիակը ինքնությունը պարզվել է՝ 57-ամյա Գագիկ Ներսիսյան:

Նոյեմբերի 11-ին ստացված բժշկական եզրակացության համաձայն՝ Գագիկ Ներսիսյանը մահացել է ներգանգային վնասվածք` գլխուղեղի դիֆուզ վնասվածքից:

Նոյեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Երեբունու, Կումայրիի, Մուշի, և Կոտայքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 8-ին, ժամը 19-ին, «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում, վագոն-տնակում, վիճաբանության ժամանակ, նախկինում դատված, 37-ամյա Արա Սահակյանը ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև Գագիկ Ներսիսյանի գրպանից վերցրած դանակով, հարվածներ է հասցրել նրա դեմքին, ինչի հետևանքով Գ. Ներսիսյանը մահացել է:

Նոյեմբերի 11-ին, ժամը 12-ին, Արա Սահակյանը Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի աստիճանահարթակում հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Արա Սահակյանը ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: