«ԱԺ քառօրյայի օրակարգում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հաստատման ժամանակ վարման կարգով, անդրադառնալով ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ գանձելու մասին օրինագծին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ԱԺ-ի գործընկերներին կոչ արեց դեմ քվեարկել դրան:

«Միանշանակ է, որ այս քայլը հանրությունը չի ողջունում»,- ասաց Զարուհի Փոստանջյանն ու հավելեց.

«Հերիք է զբաղվել մուրացկանությամբ և 1000 դրամ մուրալ մեր ժողովրդից»: