Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն այս գիշեր ժամանել է Հայաստան:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրած աղմկահարույց նամակի պատճառով արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Հայաստանի ու սփյուռքի հասարակության քննադատության թիրախում է հայտնվել:

Նրա այցի դեմ հնարավոր է բողոքի ակցիա իրականացվի Հայաստանում: