Արա էս սուտի աստղիկները զզվցրին արդեն... ՈՒրեմն՝ գյուղից մի լուրջ, կարգին տղա է եկել ու ուզումա մասնակցի, ու 4 հոգով միաժամանակ անդադար ղժժում էին էտ տղու վրա... Ամենագլխավորը՝ Գարիկը...

Գարի՛կ ջան, դու արդեն զզվցնում ես քո՝ հայկական երգ ու երաժշտության հանդեպ տարածած ատելությամբ, հոգնեցնում ես արդեն, հենց արտասահմանյան երաժշտություն ես լսում, ոտերդ թուլանումա, ու քեզ դնում ես մաստերի տեղ, բայց հայկականի հանդեպ բացահայտ ատելություն ես ցուցաբերում:

Անդրե՛ ու Էրի՛կ, երբ դուք ինչ-որ տղու վրա կայֆավատ եք լինում, մի պահ նայեք ձեզ հայելու մեջ ու կհասկանաք ամեն ինչ:

Տիկի՛ն Շուշանիկ, Դուք ամաչեք, Ձեր տարիքը թույլ չի տալիս նման պահվածքը երտասարդ տղու հանդեպ:

Նախագիծը ներկայացնելուց չի ասվում. «Մենակ լավ երգեք ու նոր եկեք»։ Բոլորն էլ իրավունք ունեն ներկայանալու, կապ չունի՝ ինչ կալիբրի երգիչա, կամ վապշե երգիչա, թե չէ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի փորձելու իրեն :0

Շոու սարքելու ու դիտողականություն ապահովելու համար ամեն ինչի պատրաստ եք:
Ամաչեք, գյուղի տղա լինելը հիմք չէ, որ դուք ղժժաք իրա վրա:

Անկախ Հայաստանի ֆեյսբուքյան էջից: