Զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներից առաջ, կարծում եմ, պետք է լուծենք նաև ողջ զինծառայողների հարցերը, այսօր ԱԺ-ում «այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:.«Թույլ տվեք ինձ այսպիսի բան ասել` մենք այսօր ավելի շատ հարգում ենք զոհվածներին ու չենք մտածում կենդանիների մասին: Սա սխալ մոտեցում է, այո, մարդը արյունը տվել է, պետք է մտածել՝ ինչպես փոխհատուցել, բայց երբ զինվորն այսօր ծառայում է, նրան դրա համար պետք է լիարժեք աշխատավարձ տրվի»: