Ամենացուրտը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կհասնի -10…-15, Լոռիում -10…-14, Տավուշում -5…-10, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում -4…-6, Սյունիքում և Արցախում -4…-8:

Իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սուրենյանը:

Նա նաև նշել է, որ սկսած նոյեմբերի 21-ից մինչև 23-ը մեր երկիր արևմտյան Սիբիրից կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 4-5, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 6-8 աստիճանով։