Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն նոյեմբերի 20-ին ժամը 19։40-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։

Ոստիկաններն ու քննիչները Վանաշեն գյուղի բնակիչ Թագուհի Ճիրոյանի տանը հայտնաբերել են 13-ամյա Գագիկ Մինասյանի դին։

Ոստիկաններին և քննիչներին երեխայի տատը հայտնել է, որ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն, հետո դուրս եկել և դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով՝ երեխային հայտնաբերել է մահացած։

Երեխան սովորում էր Վանաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում և բնակվում էր տատի ու մոր՝ Սիլվա Մինասյանի հետ։ Հայրը 12 տարուց ավելի է գտնվում է արտերկրում։