Այսօր՝ նոյեմբերի 22-ին Երևանի Նոր-Նորք համայնքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Տղամարդն ահազանգել է, թե մտադիր է պայթեցնել ինը հարկանի շենքը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Նախնական տեղեկություններով, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մտադիր է պայթեցնել շենքը։ Ահազանգը կեղծ է եղել, ահազանգող քաղաքացին հայտնաբերվել է:

Նշենք, որ Shamshyan. com-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Էմիլ Պետրոսյանն է, ով բնակվում է Աբովյան քաղաքում և պատճառաբանել է, որ կինը հրաժարվում է թույլատրել երեխային տեսակցել, ինչի համար էլ ինքը շենք է պայթեցնելու: