«Ես կերազեի ռուսերեն լավ իմանալ, բայց չկարողացա, ցավոք: Մարդիկ ուսուցիչ են վարձում, որ սովորեն, ես ամուսնացա ռուս աղջկա հետ, որ սովորեմ, բայց չկարողացա...»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարում, որ նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենը պետք է դառնա պետական երկրորդ լեզու:

Նա ասաց, որ չգիտի՝ թե ով ինչ է հայտարարել, բայց դրական է գնահատում շատ լեզուների իմացությունը: