Շիրակի մարզ, գյուղ Կապս.

Կիսաշեն, սառը, գրեթե դատարկ շինության մեջ են մեծանում 3 եղբայրները՝ 5, 6 և 7 տարեկան: Ցավոք, երեխաների օրերը կիսաքաղց, կիսահագած ու գորշ են: Երեխաների հայրը գրեթե ողջ կյանքում ՌԴ-ում է եղել, իրենց գրեթե չի օգնել: Որոշ ժամանակ առաջ մեքենայի գազի պայթյունի պատճառով առողջական լուրջ խնդիրներ են առաջացել մոտը, թույլ է տեսնում և այժմ անաշխատունակ է, չի աշխատում:

Երեխաների մայրը կանաչի է մշակում, վաճառում, որով էլ փորձում է հոգալ բալիկների ապրուստը, սակայն չի հասցնում: Արդեն գրեթե ձմեռ է, ցուրտ, սակայն տունը չի ջեռուցվում, երեխաները չունեն ձմեռային հագուստ, կոշիկներ, տանը սնունդի կարիք միշտ կա:

Երբ ճշտում էի, թե սառնարան ունեն, թե ոչ, մայրն ասաց, որ չի էլ ուզում, իրենք ոչինչ չունեն սառնարանում պահելու: Մեծ երեխան մորը խնդրել է թույլ տալ դպրոց չգնալ, քանի որ ոտքերը սառում են, տաք վերնազգեստ չունի:

Ընկերներ ջան, մենք կարող ենք և ունենք հնարավորություն փոխելու ևս մեկ ընտանիքի կյանք, վերածելու 3 եղբայրների մանկությունը իսկական մանկության: Քանի որ այս կիրակի՝ նոյեմբերի 27-ին այցելելու ենք Շիրակի մարզի Մարմաշեն և Երազգավորս գյուղեր, զուգահեռ այց կլինի նաև այս ընտանիքին:

Եթե կցանկանաք անձամբ կապ հաստատել ընտանիքի հետ, ապա գրեք նամակ, ուղարկեմ ընտանիքի հասցեն և մայրիկի հեռախոսահամարը:

Կոշիկները և հողաթափերը ընդունվում են միայն նոր, օգտագործված չենք ընդունի և տանի, իսկ հագուստները՝ նախապես լվացած, արդուկած և միայն ու միայն պիտանի կրելու համար:

Հագուստները, կոշիկներն ու գրենական պիտույքները հավաքում ենք հետևյալ վայրերում՝

1. Զաքյան 10 հասցեում գտնվող Team Time ժամանցի սրահում: Տանելուց առաջ խնդրում եմ նախապես 096 257555 համարով պայմանավորվել, նոր տանել:

2. Սեբաստիա 37 հասցեում գտնվող Narva Chess Club Նարվա Շախմատային Ակումբ-ում` Կիա Մոթորսի 2-րդ հարկ, յուրաքանչյուր օր ժամը 9:00-20:00, հեռ.՝ 096 06 66 09:

3. Բանգլադեշում գտնվող պահեստում: Տանելու համար նախապես պայմանավորվել 098037272 հեռախոսահամարով:

-

Inecobank 2050452137617001 Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/

Arca online -5406610000198999

Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/

Yandex Money-410013785497853

PayPal - help-ngo@yandex.ru

Օգնենք կարիքավոր ընտանիքներին ֆեյսբուքյան էջից: