ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Սպիտակի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Կապանի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: