Քիչ առաջ` կառավարության նիստի մեկնարկին, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այսօր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել: Մանրամասները՝ քիչ անց:

Այս մասին վարչապետը հայտարարեց ՀՀ կառավարության նիստին:

«Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար, ինչը տրամաբանական է»,-ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը մեկնաբանեց, որ նախևառաջ իրեն վարչապետի պաշտոնին հրավիրել է ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, և, բացի այդ, այդ որոշումը կայացնելու համար մի շարք պատճառներ կան:

ՀՀԿ-ին անդամակցության մասին հայտարարել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: ՀՀԿ-ն անդամագրվելու դիմումները կքննարկի նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում: