ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Սպիտակի, Բերդի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: