ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու դիմում է ներկայացրել:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է ՀՀԿ-ական դառնալ. «Ես ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում եմ ներկայացրել: Ինչպես վարչապետն ասաց նիստի ընթացքում, որևէ պարտադրանք չկա կուսակցական դառնալու, դա իմ որոշումն է»:

Հարցին, թե ինչո՞ւ նախքան նախարար դառնալը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չէր ներկայացրել, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ նախքան նախարար նշանակվելը քաղաքականությամբ չի զբաղվել:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։