ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կհետևի վարչապետի օրինակին և կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

«Անդամագրվելու դիմում դեռ չեմ ներկայացրել, բայց այսօր կներկայացնեմ: Պարտադիր չէ, բայց սա թիմային աշխատանք է, և ՀՀԿ-ի գաղափարախոսությունն ինձ հոգեհարազատ է»,-ասաց նա։

Հարցին, թե Նժդեհի գաղափարախոսությունից ինչ-որ կետ կարո՞ղ է ասել, ծանո՞թ է, Իգնատի Առաքելյանն ասաց. «Չէ, ծանոթ չեմ, չեմ կարող ասել: Գյուղատնտեսությունից հարցեր չունե՞ք: Իմ անձնական որոշումն է, և կարծում եմ՝ այսօր ճիշտ է անդամագրվել»:

Հարցին, թե նախկինում երբևէ քվե տվե՞լ է ՀՀԿ-ին, Իգնատի Առաքելյանն ասաց, որ ինքը միշտ մասնակցել է ընտրություններին և միշտ ընտրել ՀՀԿ-ին, իսկ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրել է Սերժ Սարգսյանին»: