Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:

Կայքի տեղեկություններով՝ Տ. Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Ըստ կայքի՝ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։