«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Նախատեսվում է, որ 2017 թվականի պետական բյուջեի եկամուտները պետք է զգալիորեն գերազանցեն այս տարվա նույն ցուցանիշը։ Սակայն բյուջեի բացատրագրերում համոզիչ փաստարկներ չկան, թե ինչի հաշվին են աճելու այդ եկամուտները։

Մեր տեղեկություններով, արդեն որոշում է կայացվել, որ պետեկամուտների կոմիտեն պետք է իր ոչ հրապարակային լծակներով ստիպի տնտեսվարողների ավելի մեծ աշխատավարձ գրել, որի արդյունքում մեծանալու են եկամտային հարկի գծով բյուջե գանձվող եկամուտները։ Իսկ «անհնազանդ» գործարարները բնականաբար, կհայտնվեն ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում։ Սա, իհարկե, տեսականորեն կարող է որոշ ժամանակով մեծացնել բյուջեի եկամուտները, սակայն ավելի երկարատև կտրվածքով տնտեսական վատթարացող պայմաններում կհանգեցնի գործազրկության աճի և եկամտային հարկ վճարողների թվի նվազման։ Ինչն էլ կբերի եկամտային հարկի գծով բյուջեի եկամուտների նվազման»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: