Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում միաձայն կուսակցության նախագահ վերընտրվեց Սերժ Ազատի Սարգսյանը: Համագումարի պատվիրակների միաձայն քվեարկությամբ ընտրությունը անցկացվեց բաց և ընդունվեց ծափահարություններով:

ՀՀԿ նախագահի թեկնածուի առաջադրումից և ընտրությունից առաջ ՀՀԿ ԳՄ անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ Սերժ Սարգսյանին առաջադրելու առաջարկությամբ` հաշվի առնելով ՀՀԿ տարածքային կազմակերպություններից ստացված առաջարկները և մեծ վստահությունը կուսակցության նախագահի նկատմամբ:

Այլ թեկնածություններ չառաջադրվեցին: Երբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սա արձանագրեց, Սերժ Սարգսյանը տեղից նկատեց` «Ինչի ես շտապում»: