ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Երվանդ Զախարյանը կարոտել է իր պաշտոնը: Այս մասին այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երվանդ Զախարյանը:

«Կյանքում շատ բան կա, որ կարոտում ես, պաշտոնն էլ, իհարկե»,– ասաց նա:

Հարցին, թե այժմ ինչով է զբաղվում նախկին նախարարը, Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Դե եթե չեմ աշխատում, ուրեմն հանգստանում եմ, այսինքն՝ այլ բան կա՞ անելու»: