Հանրահայտ ու սիրված «Նոր հայեր» («Новые армяне») թիմն Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) հոբելյանական թողարկմանն արժանացել է մրցանակներից մեկին: Խաղի ավանդական գավաթը հոբելյանի առիթով դարձել է երեք՝ խաղի հապավման տառերին համապատասխան՝ КВН: «Նոր հայերն» արժանացել են «В» տառին համապատասխան գավաթին, «Н» տառով գավաթին արժանացել է Պյատիգորսկի հավաքականը, իսկ «К» տառով գավաթի հաղթողը դարձել է «Ուտոմլոննիյե սոլնցեմ» («Утомленные солнцем») թիմը: