«Փաստ» թերթը գրում է.

«Ասմունքի հանրապետական 9–րդ փառատոնի գալա համերգին մասնակցում էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում հովանու ներքո և ֆինանսավորմամբ էլ արդեն 9-րդ անգամ անցկացվում է այս միջոցառումը: Միջոցառման ավարտից հետո Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաև «Փաստի» բլից-հարցմանը:

- Ինչպե՞ս եք պարոն Աբրահամյան:

- Շատ լավ:

- Ինչո՞վ եք ներկայում զբաղվում:

- Հիմա ազատ ժամանակ շատ ունեմ և ավելի շատ թոռնիկներիս հետ եմ զբաղվում: Ամենակարևորը ասմունքի փառատոնի նման ազգանվեր գործերը չենք մոռանում:

- Ձեր տրամադրությունը բարձր է, կարելի՞ է ենթադրել, որ այնքան էլ նեղսրտած չեք վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո:

- Պաշտոնը չէ, որ ինձ պետք է գեղեցկացնի…

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: