«Իրավունք» թերթը գրում է.

«Դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած՝ խորհրդարանում պատգամավորական շարքերը սկսում են նոսրանալ: Եվ այսպես՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ նույն ինքը՝ Թոխմախի Մհերը, կարծես թե լքում է ՀՀԿ-ական շարքերը: Նրան խորհրդարանում սեպտեմբերյան հայտնի դեպքից հետո այլևս չեն տեսել: Ի դեպ, ՀՀԿ 16-րդ համագումարին նույնպես նրան չհանդիպեցինք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ներխուժել էին Մ. Սեդրակյանի բնակարան և հետախուզվող անձի որոնել, ինչից հետո հայտնի կամ անհայտ պատճառներով պատգամավորը պարփակվել է իր մեջ ու դադարեցրել օրենսդրական գործունեությունը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: