«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» համաձայն` Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է մայրաքաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է ԱԺ նախագահը: Եթե 2010 թվականին պատգամավորներին տրվող բնակարանի վարձավճարը 45 հազար դրամ էր, ապա 6 տարի անց այն կազմում է 100 հազար դրամ: Այսինքն՝ խորհրդարանի ներկայացուցիչներին, բացի աշխատավարձից, տրվում է ևս 100 հազար դրամ՝ Երևանի որևէ հատվածում բնակարան վարձակալելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ խորհրդարանի 10 ներկայացուցիչ վարձով է ապրում: Նրանց թվում են նաև մեծահարուստ պատգամավորներ համարվող, կալվածատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը: Թե քաղաքի որ մասն են ընտրում պատգամավորները, պաշտոնապես պարզել չհաջողվեց»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: